
Քարտեզներ և GPS
Քարտեզներ ծրագիրն ապահովելու համար կարող
եք օգտագործել Գլոբալ տեղորոշման համակարգը
(GPS): Որոշեք Ձեր դիրքը կամ չափեք
տարածությունները և գծեք կոորդինատները:
Ձեր հեռախոսի GPS գործառույթն
օգտագործելուց առաջ պետք է զույգել հեռախոսը
Bluetooth անլար տեխնոլոգիան օգտագործող
համատեղելի արտաքին GPS ընդունիչի հետ:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Ձեր
GPS սարքի օգտագործողի ուղեցույցին:
Bluetooth GPS սարքը հեռախոսի հետ
զույգելուց հետո կպահանջվի մի քանի րոպե, որ
հեռախոսը ցուցադրի ներկայիս դիրքը: Հետագա
միացումները պետք է տեղի ունենան ավելի արագ,
բայց եթե մի քանի օր չեք օգտագործել GPS կամ
գտնվում եք հեռու այն վայրից, ուր վերջին անգամ
օգտագործել եք GPS-ը, Ձեր դիրքը որոշելու և
ցուցադրելու համար կարող է պահանջվի մի քանի
րոպե:
Գլոբալ Դիրքավորման Համակարգը (GPS)
գործարկում է Միացյալ Նահանգների
կառավարությունը, որը համակարգի ճշգրիտ
աշխատանքի և սպասարկման միակ
պատասխանատուն է: Տեղորոշման ճշգրտությունը
կարող է փոփխվել Միացյալ Նահանգների
կառավարության կողմից GPS արբանյակների
վրա կատարվող փոփոխությունների հետևանքով և
ենթակա է փոփոխման՝ ԱՄՆ Պաշտպանության
Դեպարտամենտի քաղաքացիական GPS
ռազմավարության և Ֆեդերալ
ռադիոնավագնացության պլանից կախված:
Արբանյակների անհաջող դիրքերում գտնվելը
նույնպես կարող է ազդել չափումների ճշտության
վրա: Ձեր գտնվելու վայրը, շենքերի ու բնական
արգելքների առկայությունը, ինչպես նաև
եղանակային պայմանները նույնպես կարող են
ազդեցություն ունենալ GPS ազդանշանների
առկայության ու որակի վրա: GPS
ազդանշանները գուցե հասանելի չլինեն շենքերի
ներսում կամ մետրոյում և կարող են թուլանալ
բետոնի կամ մետաղի պես նյութերի պատճառով:
GPS համակարգը չպետք է օգտագործվի որպես
տեղորոշման ճշգրիտ սարք. ինչպես տեղորոշման,
այնպես էլ տարածության մեջ տեղաշարժվելու
նպատակով կողմնորոշման համար չպետք է
ապավինել բացառապես GPS ընդունիչից և
բջջային ռադիոցանցերից ստացված տվյալներին: