Հիշաքարտ մտցնելը և հեռացնելը
Օգտագործեք միայն Nokia-ի կողմից այս սարքի
համար թույլատրված համատեղելի microSD
քարտեր: Nokia-ն օգտագործում է հիշաքարտերի
համար հաստատված արդյունաբերական
ստանդարտներ, բայց հնարավոր է, որ որոշ
ապրանքանշաններ լիովին համատեղելի չլինեն
այս սարքի հետ: Անհամատեղելի քարտերը կարող
են վնասել քարտն ու սարքը և փչացնել քարտի վրա
պահպանված տվյալները:
Ձեռ սարքն ապահովում է մինչև 8 գբ
տարողությամբ microSD քարտեր:
Մեկ ֆայլի չափը չպետք է գերազանցի 2 գբ:
Հիշաքարտ մտցնելը
1 Հեռացնել հետևի կափարիչը և մարտկոցը:
2 Բացել հիշաքարտի սևեռակը (1):
3 Մտցնել քարտը հիշաքարտի սևեռակի մեջ՝
կոնտակտային տիրույթը դեպի ներքև (2):
4 Փակել հիշաքարտի սևեռակը (3, 4):
5 Փոխել մարտկոցն ու հետևի կափարիչը:
Հիշաքարտը հեռացնելը
1 Հեռացնել հետևի կափարիչը և մարտկոցը:
2 Բացել հիշաքարտի սևեռակը և հանել
հիշաքարտը: Փակել հիշաքարտի սևեռակը:
3 Փոխել մարտկոցն ու հետևի կափարիչը: