Ցանցային ծառայություններ
Սարքն օգտագործելու համար Դուք պետք է
ծառայություն ստանաք անլար կապի
ծառայություններ մատուցողի կողմից: Սարքի
հնարավորություններից շատերից օգտվելու
համար պահանջվում են ցանցի հատուկ
ծառայություններ: Բոլոր ցանցերը չէ, որ ունեն
նման ծառայություններ. որոշ ցանցեր կարող են
պահանջել, որ Դուք հատուկ
պայմանավորվածություն ձեռք բերեք Ձեր
ծառայություն մատուցողի հետ՝ այդ
ծառայություններից օգտվելու համար: Ցանցային
ծառայություններից օգտվելը ներառում է
տվյալների փոխանցում: Ծառայության
մատակարարից տեղեկացեք Ձեր տան ցանցում
կիրառվող կամ այլ ցանցերում ռոումինգից
օգտվելու համար սահմանված վճարների մասին:
Ծառայություն մատուցողը կարող է Ձեզ
տեղեկացնել և բացատրել, թե ծառայության
համար ինչ վճար կգանձվի: Որոշ ցանցերում կարող
են լինել սահմանափակումներ, որոնք կարող են
ազդել ցանցային ծառայություններից օգտվելու
Ձեր հնարավորության վրա: Օրինակ, որոշ ցանցեր
կարող են հնարավորություն չտալ օգտվելու բոլոր
լեզուների լեզվական նշաններից և
ծառայություններից:
Ձեր ծառայություն մատուցողը կարող է
պահանջել, որ սարքի որոշ ֆունկցիոնալ
հնարավորություններ անջատվեն կամ
չակտիվացվեն: Նման դեպքերում այդ
հնարավորությունները չեն երևա Ձեր սարքի
հրամանացանկում: Ձեր սարքը կարող է նաև
հատուկ փոխդասավորություն ունենալ, ինչպիսիք
են հրամանացանկում եղած անվանումների, դրանց
հերթականության և օգտագործվող
պատկերանշանների փոփոխությունները:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք Ձեր
ծառայություն մատուցողին: