
Տեղեկություններ Ձեր սարքի մասին
Սույն ուղեցույցում նկարագրված անլար սարքը
հավանություն է ստացել GSM 900, 1800 և
1900 ՄՀց ցանցեր-ում օգտագործման համար:
Ցանցերի մասին լրացուցիչ տեղեկություն
ստանալու համար դիմեք Ձեր ծառայության
մատակարարին:
Ձեր սարքը կարող է պարունակել երրորդ անձանց
ինտերնետային կայքերին միանալու համար
նախապես տեղադրված էջանիշեր ու հղումներ և
դեպի երրորդ անձանց կայքեր մուտք գործելու
հնարավորություն տալ: Դրանք կապված չեն
Nokia-ի հետ, և Nokia-ն դրանց համար որևէ
պատասխանատվություն չի ստանձնում: Եթե
այդպիսի կայքեր եք մտնում, նախազգուշական
միջոցներ ձեռնարկեք անվտանգության կամ դրանց
բովանդակության առնչությամբ:
Ուշադրություն.
Սույն սարքի` զարթուցիչից բացի այլ ֆունկցիոնալ
հնարավորություններից օգտվելու համար
անհրաժեշտ է, որ սարքը միացված լինի: Մի
միացրեք սարքը, երբ անլար սարքի օգտագործումը
կարող է ռադիոխանգարում առաջացնել կամ
վտանգ ներկայացնել:
Սույն սարքից օգտվելիս ենթարկվեք բոլոր
օրենքներին և հարգեք տեղական սովորույթները,
այլոց անձնական կյանքի անձեռնմխելիությունը և
օրինական իրավունքները, ներառյալ հեղինակային
Միացնելը
11
© 2009 Nokia Բոլոր իրավունքները պաշտպանված են:
11

իրավունքները: Հեղինակային իրավունքի
պաշտպանությունը կարող է արգելել որոշ
պատկերների, երաժշտության և այլ
բովանդակության պատճենումը, փոփոխումը կամ
փոխանցումը:
Սարքում պահվող կարևոր բոլոր
տեղեկությունների համար ստեղծեք պահեստային
պատճեններ կամ դրանք գրի առեք:
Այլ սարքերի միացնելիս կարդացեք դրանց
օգտագործման ուղեցույցը՝ անվտանգության
վերաբերյալ մանրամասն հրահանգներ ստանալու
համար: Մի միացրեք անհամատեղելի սարքեր:
Սույն ուղեցույցում ներկայացված պատկերները
կարող են տարբերվել Ձեր սարքի էկրանին
ցուցադրվածներից:
Ձեր սարքի մասին այլ կարևոր տեղեկություններ
ստանալու համար` տե՛ս օգտագործողի ուղեցույցը: