
Տեղեկություններ մարտկոցի և լիցքավորիչի վերաբերյալ
Ձեր սարքը սնուցվում է վերալիցքավորվող մարտկոցից: Այս սարքի հետ
օգտագործման համար նախատեսված մարտկոցը BL-5CT է: Nokia-ն
կարող է այս սարքի համար մարտկոցների լրացուցիչ մոդելներ արտադրել:
Սույն սարքը նախատեսված է հետևյալ լիցքավորիչներով օգտագործվելու
համար. AC-8/AC-15: Խրոցակի տեսակից կախված՝ լիցքավորիչի
մոդելի ստույգ համարը կարող է տարբեր լինել: Խրոցակի տեսակը
նույնականացվում է ստորև նշվածներից որևէ մեկով. E, EB, X, AR, U,
A, C կամ UB:
Մարտկոցը կարելի է հարյուրավոր անգամներ լիցքավորել և լիցքաթափել,
բայց ի վերջո այն կենթարկվի բնականոն մաշվածության: Երբ նկատեք, որ
խոսակցության և սարքի՝ սպասելու ռեժիմում գտնվելու
ժամանակահատվածները սովորականից նկատելիորեն ավելի կարճ են
դարձել, ապա փոխեք մարտկոցը: Օգտագործեք միայն այս սարքի համար
նախատեսված և Nokia-ի կողմից հաստատված մարտկոցներ ու
լիցքավորիչներ դրանք լիցքավորելու համար: Հաստատում չստացած
մարտկոցի կամ լիցքավորիչի շահագործումը կարող է հրդեհի, պայթյունի,
արտահոսքի կամ այլ վտանգավոր իրադրության պատճառ դառնալ:
Մարտկոցն առաջին անգամ օգտագործելու կամ երկար ժամանակ
չօգտագործելու դեպքում կարող է անհրաժեշտ լինել նախ միացնել
լիցքավորիչը, ապա անջատել այն և նորից միացնել՝ մարտկոցի
լիցքավորումը սկսելու համար: Եթե մարտկոցն ամբողջովին
լիցքաթափված է, ապա կարող է մի քանի րոպե պահանջվել, մինչև
լիցքավորման նշանը հայտնվի էկրանին, կամ հնարավոր լինի զանգեր
կատարել:
48
Թվային իրավունքների կառավարում
© 2009 Nokia Բոլոր իրավունքները պաշտպանված են:
48

Մարտկոցը հանելուց առաջ սարքը միշտ անջատեք և լիցքավորիչից
զատեք:
Երբ լիցքավորիչը չի օգտագործվում, անջատեք այն հոսանքի վարդակից և
սարքից: Ամբողջությամբ լիցքավորված մարտկոցը լիցքավորիչին
միացված մի թողեք, քանի որ գերլիցքավորումը կարող է կրճատել
մարտկոցի շահագործման ժամկետը: Չօգտագործվելու դեպքում
ամբողջությամբ լիցքավորված մարտկոցը ժամանակի ընթացքում
լիցքաթափվում է:
Աշխատեք մարտկոցը պահել 15°C մինչև 25°C (59°F և 77°F)
ջերմաստիճանում: Ծայրահեղ բարձր կամ ցածր ջերմաստիճանները
նվազեցնում են մարտկոցի հզորությունը և կրճատում շահագործման
ժամկետը: Տաք կամ սառը մարտկոցով սարքը կարող է
ժամանակավորապես չաշխատել: Մարտկոցի աշխատանքը հատկապես
սահմանափակ է զրոյից ցածր ջերմաստիճաններում:
Մարտկոցի վրա կարճ միացում մի ստեղծեք: Պատահական կարճ միացում
կարող է առաջանալ, եթե մետաղական որևէ իր, օրինակ՝ մետաղադրամ,
ամրակ, կամ գրիչ, ուղիղ միացություն ստեղծի մարտկոցի դրական (+) և
բացասական (-) հպակների միջև: (Դրանք մարտկոցի վրա մետաղական
շերտերի տեսք ունեն): Սա կարող է տեղի ունենալ, օրինակ, երբ դուք
պահեստային մարտկոցը գրպանում կամ դրամապանակում եք պահում:
Հպակների կարճ միացումը կարող է վնասել մարտկոցը կամ իրը, որը կարճ
միացում է առաջացրել:
Մարտկոցը կրակի մեջ մի գցեք, քանի որ այն կարող է պայթել: Վնասվելու
դեպքում նույպես մարտկոցը կարող է պայթել: Մարտկոցները դեն գցելիս
գործեք տեղական իրավական ակտերի համաձայն: Եթե հնարավոր է,
մարտկոցը հանձնեք՝ նյութերը կրկին օգտագործելու համար: Մարտկոցը
դեն մի նետեք որպես կենցաղային աղբ:
Բջիջները կամ մարտկոցները չպետք է կազմատել, կտրել, բացել, փշրել,
ճկել, ձևախախտել, ծակել կամ կոտրատել: Արտահոսքի դեպքում թույլ մի
տվեք, որ հեղուկը մաշկին կամ աչքերին դիպչի: Նման դեպքում մաշկը և
աչքերն անմիջապես ջրով լվացեք կամ դիմեք բժշկի օգնությանը:
Մարտկոցը չի կարելի ձևափոխել, վերամշակել: Չի կարելի փորձել օտար
առարկաներ մտցնել մարտկոցի մեջ, այն ընկղմել ջրի կամ այլ հեղուկների
մեջ կամ ենթարկել այդպիսի ազդեցության:
Մարտկոցի սխալ օգտագործումը կարող է հրդեհի, պայթյունի կամ այլ
վտանգավոր իրադրության պատճառ դառնալ: Եթե սարքը կամ մարտկոցը
վայր եք գցել, հատկապես՝ պինդ մակերևույթի վրա, և կարծում եք, որ
մարտկոցը վնասվել է, նախքան օգտագործումը շարունակելը այն տարեք