
Տեքստերի կանխատեսող ներմուծում
Տեքստերի կանխատեսող ներմուծումը հիմնված է
ներկառուցված բառարանի վրա, որում կարող եք
նաև նոր բառեր ավելացնել:
1 Սկսեք բառ գրել՝ գործածելով 2-9 ստեղները:
Յուրաքանչյուր ստեղն միայն մեկ անգամ
սեղմել մեկ տառ գրելու համար:
2 Բառը հաստատելու համար ոլորեք դեպի աջ
կամ ավելացրեք բացատ:
•
Եթե բառը ճիշտ չէ, մի քանի անգամ
սեղմեք * և բառն ընտրեք ցուցակից:
•
Եթե բառից հետո արտացոլվել է ?
սիմվոլը, ապա տվյալ բառը, որը դուք
մտադիր էիք գրել, բառարանում չկա:
Բառարանում բառ ավելացնելու համար
ընտրեք
Հեգել
: Մուտքագրեք բառը՝
օգտվելով տեքստերի ավանդական
ներմուծման եղանակից, և ընտրեք
Պահպ
:
26
Կապի մեջ մնալը
© 2009 Nokia Բոլոր իրավունքները պաշտպանված են:
26

•
Բաղադրյալ բառեր գրելու համար
մուտքագրեք բառի առաջին մասը և այն
հաստատելու համար ոլորեք դեպի աջ:
Գրեք բառի վերջին մասը և հաստատեք
բառը:
3 Սկսեք գրել հաջորդ բառը:
Տեքստային և մուլտիմեդիա
հաղորդագրություններ
Դուք կարող եք ստեղծել հաղորդագրություն և
ընտրովի կցել, օրինակ, նկար: Երբ ֆայլ է կցվում,
Ձեր հեռախոսը տեքստային հաղորդագրությունն
ինքնաբար փոխում է մուլտիմեդիա
հաղորդագրության:
Տեքստային հաղորդագրություններ
Ձեր սարքն ապահովում է մեկ հաղորդագրության
ծավալի սահմանափակումը գերազանցող
տեքստային հաղորդագրությունների առաքում:
Երկար հաղորդագրություններն ուղարկվում են
երկու կամ ավելի հաղորդագրությունների տեսքով:
Այդ դեպքում ծառայություն մատուցողը կարող է
համապատասխան վարձ գանձել: Շեշտերով
նշանագրերը, այլ նշաններ կամ որոշ լեզուների
ընտրանքներ սովորականից ավելի տեղ են
զբաղեցնում՝ սահմանափակելով մեկ
հաղորդագրությամբ ուղարկվող նիշերի քանակը:
Ցուցադրվում է մնացած նիշերի ընդհանուր
քանակը և ուղարկելու համար անհրաժեշտ
հաղորդագրությունների թիվը:
Հաղորդագրություններ ուղարկելու համար Ձեր
հեռախոսում պետք է պահված լինի
հաղորդագրությունների կենտրոնի ճիշտ համարը:
Սովորաբար այդ համարը կանխադրվում է Ձեր
SIM քարտի միջոցով: Համարը ձեռքով
նախադրելու համար ընտրել
Ընտցնկ
>
Հղգրների
փոխանակում
>
Հղգրն պրմտ
>
Տեքստ.
հղգներ
>
Հղգն կենտրոններ
>
Ավլց. կենտրոն
, և
մուտքագրել ծառայություն մատուցողի անունը և
ստացված համարը:
Մուլտիմեդիա հաղորդագրություններ
Մուլտիմեդիա հաղորդագրությունը կարող է
պարունակել տեքստ, նկարներ և
ձայնահոլովակներ կամ տեսահոլովակներ:
Միայն համատեղելի ֆունկցիոնալ
հնարավորություններ ունեցող սարքերը կարող են
մուլտիմեդիա հաղորդագրություններ ստանալ և
ցուցադրել: Ընդունող սարքից կախված՝
հաղորդագրության տեսքը կարող է տարբեր լինել:
Անլար ցանցը կարող է սահմանափակել MMS
հաղորդագրությունների չափը: Եթե
հաղորդագրության մեջ ներմուծված նկարի չափը
գերազանցում է այս սահմանափակումը, սարքը
կարող է այն փոքրացնել, որպեսզի հնարավոր լինի
ուղարկել MMS-ի միջոցով:
Կարևոր է. Զգույշ եղեք հաղորդագրությունները
բացելիս: Հաղորդագրությունները կարող են
վնասակար ծրագրեր պարունակել կամ այլ կերպ
վնասակար ազդեցություն ունենալ Ձեր սարքի կամ
համակարգչի վրա:
Մուլտիմեդիա հաղորդագրությունների
ծառայության (MMS) մատչելիությունը
ստուգելու և այդ ծառայությանը գրանցվելու
համար դիմեք Ձեր ծառայություն մատուցողին: