
Խնայեք էներգիան
Մարտկոցը լրիվ լիցքավորելուց և լիցքավորիչը
սարքից անջատելուց հետո լիցքավորիչը հանեք
պատի վարդակից:
Կարիք չի լինի մարտկոցը հաճախակի լիցքավորել,
եթե անեք հետևյալը.
•
Փակեք և կասեցրեք ծրագրերը,
ծառայությունները և միացումները, երբ
դրանք չեք օգտագործում:
•
Թուլացրեք էկրանի պայծառությունը:
•
Սարքը նախադրեք այնպես, որ
անգործունության որոշակի ժամանակից հետո
այն մտնի էներգիայի խնայարարի ռեժիմ, եթե
դա հնարավոր է ձեր սարքում:
•
Անջատեք անհարկի ձայները, ինչպիսիք են
ստեղնախմբի հնչերանգներն ու զանգի
ազդանշանները: