
Կայունություն
Ձեր սարքը ստեղծված է ոչ բարենպաստ շրջակա
միջավայրի պայմանների համար: Այն փորձարկվել
և վկայագրվել է՝ ըստ IEC 60529/IP54
մակարդակի միջազգային ստանդարտի, որը
վերաբերում է պաշտպանությանը ջրից և փոշուց,
և ըստ IEC 60068-2-27 ստանդարտի, որը
վերաբերում է պաշտպանությանը հարվածից:
Հեռախոսի հետ օգտագործվելիք լրասարքերը
չունեն ամրության, փոշեկայունության և
ջրակայունության նույն հատկությունները, ինչ
ունի սարքն ինքը: Օրինակ, լիցքավորիչները պետք
է օգտագործվեն միայն չոր պայմաններում: Դրանք
երբեք չպետք է օգտագործվեն, երբ խոնավ են կամ
թաց:
Հեռախոսի օգտագործումը թաց և փոշոտ
պայմաններում
•
Ջրակայունությունը նշանակում է
կայունություն միայն մաքուր խմելու ջրի դեմ:
Սարքը չենթարկել որևէ այլ հեղուկի
ազդեցության: Օրինակ՝ սարքը չենթարկել
ծովի ջրի, ըմպելիքների, ցեխի կամ հեղուկ
քիմիական նյութերի կամ ախտահանիչ
նյութերի ազդեցությանը:
•
Սարքը ջրի մեջ չսուզել:
•
Սարքը չենթարկել տաք ջրի ազդեցությանը:
•
Եթե սարքը ենթարկվել է ջրի ազդեցությանը,
այն չորացնել չոր շորով: Եթե այն ենթարկվել
է աղի ջրի կամ այլ հեղուկի ազդեցությանը,
սարքի վրա անմիջապես շաղ տալ որոշ
քանակությամբ մաքուր խմելու ջուր:
Այնուհետև սարքը հարկավոր է զգուշորեն
սրբելով չորացնել:
•
Երբեք ներքևի միակցիչներին որևէ բան
չմիացնել, եթե դրանք փոշոտ, թաց կամ
խոնավ են: Օրինակ՝ երբեք չլիցքավորել
սարքը, եթե ներքևի միակցիչները թաց են կամ
խոնավ: Երբեք չփորձել ուժով որևէ բան
միացնել միակցիչներին, քանի որ սարքը
կարող է կոտրվել:
•
Նախքան հետևի կափարիչը բացելը (1)
սարքը մաքրել և չորացնել, որպեսզի ջուրը
կամ փոշին չթափանցեն սարքի ներսը, և
սարքը բացել միայն չոր և մաքուր
պայմաններում: Համոզվեք, որ սարքի ներսը և
հետևի կափարիչի (1) ամրացման կետերը չոր
են, մաքուր և օտար մարմիններից զերծ:
Օտար մարմինները կամ փոշին կարող են
վնասել ջրակայունությունն ապահովող
մեկուսիչ մասերը:
•
Եթե միակցիչները փոշոտ են, դրանք պետք է
խնամքով մաքրվեն նախքան օգտագործվելը:
Ներքևի միակցիչները և միակցման տարածքը
մաքրելու համար կարելի է սարքի ներքևի
մասից բացել միակցիչի կափարիչը (2) և
որոշ քանակությամբ մաքուր խմելու ջուր շաղ
տալ ներքևի միակցիչների վրա՝ փոշին
հեռացնելու համար: Խնամքով սրբել և
չորացնել սարքն ու միակցման տարածքը:
Պետք է թույլ տալ, որ միակցիչների ներսի
մասը չորանա: Երբեք որևէ գործիք չմտցնել
միակցիչների կամ միակցման տարածքի մեջ:
Կայունություն
5
© 2009 Nokia Բոլոր իրավունքները պաշտպանված են:
5

1 Հետևի կափարիչ
2 Միակցիչի կափարիչ
6
Կայունություն
© 2009 Nokia Բոլոր իրավունքները պաշտպանված են:
6

Ուզու՞մ եք, որ Ձեր սարքը
պատրաստ լինի օգտագործման:
Ապավինեք հուսալիությանն ու
կայունությանը, նույնիսկ եթե
շրջակա միջավայրի պայմանները
բարենպաստ չեն: