
Վերամշակում
Ձեր օգտագործած էլեկտրոնային արտադրանքները, մարտկոցները և
փաթեթավորման նյութերը միշտ վերադարձրեք հատուկ դրանց համար
նախատեսված հավաքման կետ: Այս կերպ Դուք կօգնեք կանխել թափոնների
չվերահսկվող հեռացումը և կնպաստեք նյութական պաշարների
վերաօգտագործմանը: Ավելի մանրամասն տեղեկություններ կարող եք
ստանալ արտադրանքի մանրածախ վաճառակետից, թափոնների հեռացման
համար պատասխանատու տեղական իշխանության մարմիններից, ազգային
արտադրողների գործունեության համար պատասխանատու
կազմակերպություններից կամ Nokia-ի տեղական
ներկայացուցչությունից: Տեղեկանալու համար, թե ինչպես վերամշակել
Nokia արտադրանքները, այցելեք www.nokia.com/werecycle
ցանցէջը կամ, եթե բջջային սարքով եք զննարկում՝ www.nokia.mobi/
werecycle:
Արտադրանքի, մարտկոցի, տպագիր նյութերի կամ փաթեթավորման վրա
խաչանշված անվավոր աղբարկղի պատկերը հիշեցնում է, որ բոլոր
էլեկտրական և էլեկտրոնային արտադրանքները, մարտկոցները և
կուտակիչները, իրենց շահագործման ժամկետի ավարտից հետո, պետք է
հանձնվեն հատուկ ընդունման կետերին: Այս պահանջը գործում է
Եվրամիության տարածքում: Դեն մի նետեք այս նշանով պիտակավորված
արտադրանքը` որպես չտեսակավորված կենցաղային աղբ: Շրջակա
միջավայրի պահպանության վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների
համար՝ տե՛ս արտադրանքի Էկո-Հայտարարագրերը www.nokia.com/
environment կայքում: