Nokia 3720 classic - Խնամք և սպասարկում

background image

Խնամք և սպասարկում
Ձեր սարքը բարձրակարգ նախագծման և հմտության արդյունք է, և այն

պետք է խնամքով օգտագործել: Հետևյալ խորհուրդները կօգնեն Ձեզ ուժի

մեջ պահել արտադրողի երաշխիքը:

Սարքը չի կարելի փոշոտ, կեղտոտ վայրերում պահել կամ

օգտագործել: Շարժական մասերն ու էլեկտրոնային

բաղադրամասերը կարող են վնասվել:

Սարքը չի կարելի պահել բարձր ջերմաստիճանի պայմաններում:

Բարձր ջերմաստիճանները նվազեցնում են էլեկտրոնային սարքերի

շահագործման ժամկետը, վնասում մարտկոցները, ծռմռում կամ

հալեցնում պլաստմասսայե որոշ տարրեր:

Սարքը չի կարելի պահել ցածր ջերմաստիճանի միջավայրում: Երբ

այն վերադառնում է բնական ջերմաստիճանի, սարքի ներսում

կարող է խոնավություն հավաքվել և վնասել էլեկտրոնային

տպատախտակները:

Մի փորձեք բացել սարքը այլ կերպ, քան նկարագրված է սույն

ուղեցույցում:

Սարքը վայր մի գցեք, մի ցնցեք, հարվածի մի ենթարկեք: Կոպիտ

վերաբերմունքը կարող է կոտրել ներքին տպատախտակները և

մեխանիկական նուրբ բաղադրամասերը:

Սարքը մաքրելիս մի օգտագործեք ուժեղ քիմիական նյութեր,

մաքրող լուծիչներ կամ ուժեղ ներգործության մաքրող նյութեր:

Սարքը չի կարելի ներկել: Ներկը կարող է խցանվել շարժական

մասերի միջև` խափանելով սարքի պատշաճ աշխատանքը:

Միայն սարքի հետ մատակարարված կամ հաստատագրված

ալեհավաք օգտագործեք: Չհաստատագրված, փոփոխված կամ

կցորդված ալեհավաքները կարող են վնասել սարքը և խախտել

ռադիոսարքերի օգտագործումը կանոնակարգող օրենքները:

Լիցքավորիչը միայն սենյակում կամ բնակարանում օգտագործեք:

Միշտ պատրաստեք այն տեղեկությունների պահեստային

օրինակները, որոնք ցանկանում եք պահպանել, օրինակ`

կոնտակտային տվյալներ և օրացուցային նշումներ:

Ժամանակ առ ժամանակ սարքի աշխատանքը բարելավելու

նպատակով սարքը ելման վիճակի բերեք՝ այն անջատելով և

մարտկոցը հանելով:

Այս խորհուրդները հավասարապես վերաբերում են Ձեր սարքին,

մարտկոցին, լիցքավորիչին և բոլոր լրասարքերին: Եթե սարքերից որևէ

մեկը պատշաճ չի գործում, նորոգման համար այն տարեք լիազոր

սպասարկման մոտակա կետ: