
Թվային իրավունքների կառավարում
Բովանդակության սեփականատերերը կարող են թվային իրավունքների
կառավարման (DRM) զանազան տեխնոլոգիաներ օգտագործել՝ իրենց
մտավոր սեփականությունը, ներառյալ հեղինակային իրավունքները
պաշտպանելու համար: Այս սարքը DRM ծրագրերի տարբեր տեսակներ
է օգտագործում՝ DRM-ի միջոցով պաշտպանված նյութերից օգտվելու
համար: Այս սարքով կարող եք մուտք ունենալ դեպի WMDRM 10-ով,
OMA DRM 1.0-ով, OMA DRM 1.0 փոխանցման արգելքով և OMA
DRM 2.0-ով պաշտպանված բովանդակություն: Եթե որոշակի DRM
ծրագիր բովանդակությունը չի պաշտպանում, բովանդակության
սեփականատերերը կարող են պահանջել, որպեսզի այդ DRM ծրագրով
նոր DRM պաշտպանությամբ բովանդակությունից օգտվելու
հնարավորությունը դադարեցվի: Դադարեցումը կարող է նաև խոչընդոտել
Ձեր սարքում արդեն իսկ առկա DRM պաշտպանությամբ այս կամ այն
բովանդակության օգտագործման ժամկետների երկարաձգմանը:
Նմանատիպ DRM ծրագրի դադարեցումը չի ազդում DRM այլ
տեսակներով պաշտպանված կամ DRM պաշտպանություն չունեցող
բովանդակության օգտագործման վրա:
Թվային իրավունքների կառավարման (DRM) միջոցով պաշտպանված
բովանդակության հետ միասին տրվում է համապատասխան ակտիվացման
բանալի, որը սահմանում է բովանդակությունից օգտվելու Ձեր
իրավունքները:
Եթե ձեր սարքի վրա OMA DRM-ով պաշտպանված բովանդակություն
կա, ակտիվացման բանալիների և բովանդակության պահեստային օրինակ
ստեղծելու համար օգտագործեք Nokia PC Suite-ի համապատասխան
ֆունկցիոնալ հնարավորությունը: Եթե ձեր սարքի վրա OMA DRM-ով
պաշտպանված բովանդակություն կա, ակտիվացման բանալիների և
բովանդակության պահեստային օրինակ ստեղծելու համար օգտագործեք
Nokia Ovi Suite-ի համապատասխան ֆունկցիոնալ հնարավորությունը:
Եթե Ձեր սարքի վրա WMDRM-ով պաշտպանված բովանդակություն կա,
ակտիվացման բանալիներն ու բովանդակությունը կկորչեն սարքի
հիշողությունը ֆորմատավորելու դեպքում: Հնարավոր է նաև, որ սարքի
վրա գտնվող ֆայլերի վնասման հետևանքով կորցնեք ակտիվացման
բանալիներն ու բովանդակությունը: Ակտիվացման բանալիների կամ
բովանդակության կորուստը կարող է սահմանափակել Ձեր սարքի վրա
նույն բովանդակությունից նորից օգտվելու հնարավորությունը:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք ծառայություն մատուցողին:
Որոշ ակտիվացման բանալիներ կարող են միացված լինել հատուկ SIM
քարտի, և պաշտպանված բովանդակությունից հնարավոր կլինի օգտվել
միայն այն դեպքում, եթե տվյալ SIM քարտը մտցված լինի սարքի մեջ: