
Bluetooth անլար տեխնոլոգիա
Bluetooth տեխնոլոգիան թույլ է տալիս Ձեր
սարքը ռադիոալիքների միջոցով միացնել
համատեղելի Bluetooth սարքի՝ 10 մետր (32
ոտնաչափ) շառավղով:
Սույն սարքը բավարարում է Bluetooth 2.1 +
EDR հատկորոշմանը, որն ապահովում է հետևյալ
պրոֆիլները. SIM մուտք, օբյեկտի հրում, ֆայլի
փոխանցում, հեռադիր մուտք դեպի ցանց, գլխային
հեռախոս, ձեռնազատ, ընդհանուր մուտք,
հաջորդական պորտ, օբյեկտների ընդհանուր
փոխանակում, ձայնի առաջավոր բաշխում, ձայնի
և պատկերի հեռահար կառավարման վահանակ և
ձայնի/պատկերի ընդհանուր առաքում,
ծառայության հայտնաբերման ծրագիր,
անհատական տարածքի ցանցի ստեղծում և մուտք
դեպի հեռախոսագիրք: Bluetooth
տեխնոլոգիայով աշխատող այլ սարքերի հետ
փոխհամատեղելիությունն ապահովելու համար
օգտագործեք միայն Nokia-ի կողմից այս մոդելի
համար թույլատրված լրասարքեր: Սույն սարքի
հետ այլ սարքերի համատեղելիությունը պարզելու
համար դիմեք այդ սարքերն արտադրողներին:
Bluetooth տեխնոլոգիաների կիրարկմամբ
գործող ֆունկցիոնալ հնարավորությունները
մարտկոցից ավելի շատ սնուցում են պահանջում,
ինչը նվազեցնում է մարտկոցի կյանքը:
Երբ անլար սարքը գտնվում է հեռակառավարման
SIM ռեժիմում, զանգահարելու կամ
հեռախոսազանգեր ստանալու համար Դուք կարող
եք օգտագործել միայն համատեղելի լրասարքեր,
օրինակ՝ ավտոմեքենայի համար նախատեսված
սարքեր:
Այս ռեժիմում Ձեր անլար սարքից հնարավոր չի
լինի կատարել որևէ զանգ՝ բացառությամբ
դրանում ծրագրված արտակարգ իրավիճակների
համարով զանգերի:
Կանչեր կատարելու համար դուք պետք է նախ
դուրս գաք հեռավոր SIM ռեժիմից: Եթե սարքը
արգելափակված է, նախ մուտքագրեք
արգելափակման ծածկագիրը՝ սարքն
արգելափակումից հանելու համար:
Բացել Bluetooth միացում
1 Ընտրել
Ընտցնկ
>
Պարամետրեր
>
Միացնելիությն
>
Bluetooth
:
2 Ընտրել
Իմ հեռ. անունը
և անուն մուտքագրել
սարքի համար:
3 Bluetooth միացնելիությունն
ակտիվացնելու համար ընտրել
Bluetooth
>
Միացնել
: նշանը ցույց է
տալիս, որ Bluetooth-ի միացնելիությունն
ակտիվ է:
20
Դարձրեք այն Ձեր սարքը
© 2009 Nokia Բոլոր իրավունքները պաշտպանված են:
20

4 Ձեր սարքը ձայնային լրասարքի հետ
միացնելու համար ընտրել
Միաց. լս.
լրսարքեր
և լրասարքը:
5 Ձեր սարքը տիրույթում առկա որևէ
Bluetooth սարքի հետ զուգտակելու համար
ընտրել
Զուգտկված սարքեր
>
Ավլ. նոր
սարք
:
6 Ոլորել դեպի գտնված սարքը և ընտրել
Ավլցնլ
:
7 Սարքի մեջ մուտքագրել անցակոդ (մինչև16
նիշ) և թույլատրել միացում մյուս Bluetooth
սարքի վրա:
Սարքը «թաքնված» ռեժիմում օգտագործելը
հնարավորություն է տալիս խուսափել վնասակար
ծրագրերից: Մի հաստատեք Bluetooth կապ այն
աղբյուրների հետ, որոնց չեք վստահում: Կարող եք
նաև անջատել Bluetooth գործառույթը: Սարքի
այլ գործառույթների վրա դա ազդեցություն չի
ունենա:
ԱՀ-ի միացում ինտերնետին
Կարող եք օգտվել Bluetooth տեխնոլոգիայից՝
Ձեր համատեղելի անհատական համակարգիչն
ինտերնետին միացնելու համար: Ձեր սարքը պետք
է ինտերնետին (ցանցային ծառայությանը)
միանալու հնարավորություն ունենա, իսկ ԱՀ-ը
պետք է ապահովի Bluetooth տեխնոլոգիա:
Սարքի ցանցային մուտքի կետի (NAP)
ծառայությանը միանալուց և Ձեր ԱՀ-ի հետ
զուգտակելուց հետո, Ձեր սարքն ինքնաբերաբար
փաթեթային տվյալների կապ կհաստատի
ինտերնետի հետ: