Ծրագրակազմի թարմացումներ ձեր ԱՀ-ի միջոցով
Ծրագրակազմի թարմացումները կարող են
ընդգրկել նոր հնարավորություններ և ավելացված
գործառույթներ, որոնք հասանելի չէին այն
ժամանակ, երբ գնել եք Ձեր սարքը: Ծրագրակազմի
թարմացումը կարող է նաև բարելավել Ձեր սարքի
աշխատանքը:
Nokia Software Updater-ը համակարգչային
ծրագիր է, որը հնարավորություն է տալիս
թարմացնել Ձեր սարքի ծրագրակազմը: Ձեր սարքի
ծրագրակազմը թարմացնելու համար անհրաժեշտ է
համատեղելի համակարգիչ, լայնաշերտ ինտերնետ
կապի առկայություն և Ձեր սարքը համակարգչին
միացնելու համար տվյալների փոխանցման
համատեղելի USB կաբել:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու,
ծրագրակազմի վերջին տարբերակների
վերաբերյալ հրատարակման նշումներին
ծանոթանալու և Nokia Software Updater
ծրագիրը ներլցնելու համար այցելեք
www.nokia.com/softwareupdate կամ
տեղական Nokia կայքէջը:
Սարքի ծրագրակազմը թարմացնելու համար
կատարեք հետևյալ քայլերը՝
1 Ներլցրեք և տեղադրեք Nokia Software
Updater ծրագիրը Ձեր համակարգչում:
2 Ձեր սարքը միացրեք անհատական
համակարգչին՝ օգտագործելով USB
տվյալների կաբել, և բացեք Nokia
Software Updater ծրագիրը: Nokia
Software Updater ծրագիրը ձեզ
ուղղություն է ցույց տալիս՝ կրկնօրինակելու
ձեր ֆայլերը, թարմացնելու ծրագրակազմը և
վերականգնելու ֆայլերը: