Ծրագրակազմի անլար թարմացում
Ծառայությունը մատուցողը ծրագրակազմի
թարմացումները կարող է անլար ուղարկել
անմիջապես դեպի Ձեր հեռախոս (ցանցային
ծառայություն): Այս ընտրանքը կարող է առկա
չլինել՝ Ձեր հեռախոսից կախված:
Ծրագրակազմերի թարմացումների ներլցումը
կարող է պահանջել մեծ քանակությամբ տվյալների
փոխանցում (ցանցային ծառայություն):
Թարմացման ներլցումը սկսելուց առաջ
հավաստիացեք, որ սարքի մարտկոցը բավարար
չափով լիցքավորված է, կամ միացրեք
լիցքավորիչը:
Աջակցություն և թարմացումներ
45
© 2009 Nokia Բոլոր իրավունքները պաշտպանված են:
45
Ուշադրություն.
Ծրագրակազմի թարմացում տեղադրելիս, քանի
դեռ տեղադրումն ավարտված չէ և սարքը
վերագործարկված չէ, Դուք սարքը չեք կարող
օգտագործել նույնիսկ արտակարգ իրավիճակների
կանչեր կատարելու համար: Նախքան ծրագրերը
թարմացնելը՝ անպայման պահեստավորեք
տվյալները:
Ծրագրակազմի թարմացման պարամետրերը
Այս ընտրանքը կարող է առկա չլինել՝ Ձեր
հեռախոսից կախված:
Ծրագրակազմի և կազմաձևման թարմացումները
թույլատրելու կամ արգելելու համար ընտրել
Ընտցնկ
>
Պարամետրեր
>
Կազմաձև
>
Սարքի
կռվրչի պմտ
>
Ծառ. ծրգկզմի թրմց
:
Ծրագրակազմի թարմացում հայցելը
1 Ընտրել
Ընտցնկ
>
Պարամետրեր
>
Հեռախոս
>
Հեռ. թարմացումներ
՝ Ձեր
ծառայությունը մատուցողից ծրագրակազմի
թարմացումներ հայցելու համար:
2 Ընտրել
Ընթ. ծրգկզմ տվյլնր
՝ ծրագրակազմի
ներկայիս տարբերակը և թարմացման
անհրաժեշտությունը ստուգելու համար:
3 Ընտրել
Ներլցն. հեռ. ծրգկզմ
՝ ծրագրակազմի
թարմացումը ներլցնելու և տեղադրելու
համար: Հետևել ցուցասարքի վրա տրված
հրահանգներին:
4 Ներլցնելուց հետո տեղարդումը
դադարեցնելու դեպքում ընտրել
Տեղադ.
ծգկզմ թրմցմ
՝ տեղադրումը սկսելու համար:
Ծրագրակազմի թարմացումը կարող է տևել մի
քանի րոպե: Տեղադրման հետ խնդիրների
ունենալու դեպքում դիմեք Ձեր ծառայությունը
մատուցողին: