
Տեղեկություններ հավաստագրման մասին (SAR)
Սույն շարժական սարքը համապատասխանում է ռադիոճառագայթմանը
վերաբերող ուղեցույցներին
Ձեր շարժական սարքը ռադիոհաղորդիչ և ընդունիչ սարք է: Այն
նախագծված է այնպես, որպեսզի չգերազանցի ռադիոճառագայթների
ազդեցության միջազգային ուղեցույցներով սահմանված
սահմանափակումները: Այդ ուղեցույցները մշակվել են ICNIRP անկախ
գիտական կազմակերպության կողմից և ներառում են այն թույլատրելի
սահմանները, որոնք մշակված են բոլոր մարդկանց պաշտպանվածությունը
ապահովելու համար՝ անկախ նրանց տարիքից կամ առողջական վիճակից:
Ռադիոճառագայթմանն առնչվող ուղեցույցները շարժական սարքերի
համար օգտագործում են Կլանման Տեսակարար Կշիռ (ԿՏԿ կամ SAR)
կոչվող չափման միավորը: ICNIRP ուղեցույցում նշված SAR-ի
սահմանային արժեքը միջինացված հյուսվածքային 10 գրամի վրա
կազմում է 2.0 վատտ/կիլոգրամ (Վտ/կգ): SAR-ի չափման փորձերը
կատարվել են օգտագործման ստանդարտ դիրքում, երբ սարքը հաղորդում
է հաստատված ամենաբարձր հզորության մակարդակով՝ ստուգվող բոլոր
հաճախությունների տիրույթներում: Գործող սարքի իրական SAR-ի
մակարդակը կարող է առավելագույն արժեքից ցածր լինել, քանի որ այն
նախագծված է այնպես, որ օգտագործի ցանցին միանալու համար
անհրաժեշտ հզորությունը միայն: Այս արժեքը փոփոխվում է մի շարք
գործոններից կախված, մասնավորապես այն բանից, թե ցանցի
հաղորդակայանից ինչ հեռավորության վրա եք գտնվում: Համաձայն
ICNIRP ուղեցույցի՝ սարքը ականջի մոտ օգտագործելու դեպքում SAR-
ի առավելագույն արժեքը չպետք է գերազանցի 0.48 Վտ/կգ:
Լրասարքերի օգտագործումը կարող է SAR-ի տարբեր արժեքների
հանգեցնել: SAR-ի արժեքները կարող են տարբեր լինել՝ կախված
հաշվետվությունների և չափումների ազգային պահանջներից և ցանցի
հաճախականության տիրույթից: SAR-ի վերաբերյալ լրացուցիչ
տեղեկություններ կարող են տրամադրվել www.nokia.com
ինտերնետային կայքում` համապատասխան արտադրանքի
տեղեկատվական էջում:
52
Անվտանգության համար լրացուցիչ տեղեկություններ
© 2009 Nokia Բոլոր իրավունքները պաշտպանված են:
52