
Հնարավոր պայթյունավտանգ միջավայրեր
Հնարավոր պայթյունավտանգ միջավայրերում գտնվելիս սարքն անջատեք
և հետևեք բոլոր ցուցանակներին ու հրահանգներին: Հնարավոր
պայթյունավտանգ միջավայրերին են պատկանում բոլոր այն վայրերը,
որտեղ սովորաբար խորհուրդ է տրվում ավտոմեքենայի շարժիչն անջատել:
Նման վայրերում կայծը կարող է պայթյունի կամ հրդեհի հանգեցնել, ինչը
կարող է պատճառել մարմնական վնասվածքներ և նույնիսկ մահ: Սարքն
անջատեք վառելիքի լցակայաններում: Վառելանյութի պահեստավորման
և բաշխման վայրերում, քիմիական գործարաններում կամ այն վայրերում,
որտեղ պայթեցման աշխատանքներ են կատարվում, հետևեք
ռադիոսարքավորումների օգտագործման սահմանափակումներին:
Հնարավոր պայթյունավտանգ մթնոլորտ ունեցող վայրերը սովորաբար,
բայց ոչ միշտ, հստակ նշված են լինում: Դրանք ներառում են նավերում
տախտակամածի տակ գտնվող տարածքները, քիմիական նյութերի
տեղափոխման կամ պահեստավորման վայրերը և այն տարածքները, որտեղ
օդը քիմիական նյութեր կամ մասնիկներ է պարունակում, ինչպիսիք են
ավազահատիկը, փոշին կամ մետաղափոշին: Դուք պետք է ստուգեք հեղուկ
գազով (օրինակ՝ պրոպան կամ բութան) աշխատող ավտոմեքենաներ
արտադրողների հետ, թե արդյո՞ք այս սարքը կարելի է անվտանգ
օգտագործել դրանց մոտակայքում: