Փոխպատվաստված բժշկական սարքավորումներ
Բժշկական սարքավորումներ արտադրողները խորհուրդ են տալիս, որ
անլար սարքի և փոխպատվաստված բժշկական սարքավորումների միջև
(ինչպիսիք են սրտի ռիթմավարը կամ սրտամկանի թելիկախաղը վերացնող
էլեկտրական սարքը) պահպանվի առնվազն 15.3 սանտիմետր (6 դյույմ)
տարածություն` բժշկական սարքի աշխատանքի հնարավոր խաթարումից
խուսափելու համար: Այդպիսի սարքավորումներ կրող անձինք պետք է.
•
Անլար սարքը միացված վիճակում միշտ ավելի քան 15.3
սանտիմետր (6 դյույմ) հեռու պահեն բժշկական սարքից:
•
Անլար սարքը ծոցագրպանում չպահեն:
•
Անլար սարքը պահեն բժշկական սարքավորման նկատմամբ
հակառակ ականջի մոտ՝ հնարավոր ազդեցությունը նվազագույնի
հասցնելու համար:
•
Իսկույն անջատեն անլար սարքը, եթե այդպիսի ազդեցության
առկայությունը ենթադրելու հիմքեր կան:
•
Կարդան և հետևողականորեն կատարեն փոխպատվաստված
բժշկական սարքավորման արտադրողի ցուցումները:
Ձեր անլար սարքը բժշկական սարքավորման հետ օգտագործելու
վերաբերյալ հարցեր ունենալու դեպքում խորհրդակցեք Ձեզ բժշկական
ծառայություններ մատուցող անձի հետ: