
Արտակարգ իրավիճակների հեռախոսազանգեր
Կարևոր է. Սույն սարքը գործում է ռադիոազդանշանների, անլար և
ֆիքսված հեռախոսացանցերի, ինչպես նաև օգտագործողի կողմից
ծրագրավորվող գործառույթների միջոցով: Եթե Ձեր սարքն ինտերնետով
ձայնային կանչի հնարավորություն է տալիս (ինտերնետային զանգեր),
ակտիվացրեք և՛ ինտերնետային զանգերը, և՛ բջջային հեռախոսը: Եթե
երկուսն էլ ակտիվացված են, սարքը կփորձի արտակարգ իրավիճակների
կանչ կատարել և՛ բջջային ցանցի, և՛ Ձեզ ինտերնետային կանչի
ծառայություններ տրամադրողի միջոցով: Բոլոր դեպքերում չէ, որ
միացումները կարող են երաշխավորված լինել: Կարևոր դեպքերում,
օրինակ՝ բժշկական շտապօգնություն կանչելու անհրաժեշտության
դեպքում, չի կարելի հույսն ամբողջովին անլար սարքի օգտագործման վրա
դնել:
Արտակարգ իրավիճակներում զանգահարելու համար հարկավոր է անել
հետևյալը.
1
եթե սարքը միացված չէ, միացրեք այն: Համոզվեք, որ ազդանշանի
հզորությունը բավարար է: Ձեր սարքից կախված՝ գուցե կարիք լինի
կատարել հետևյալը.
•
Մտցրեք SIM քարտը, եթե սարքն այդպիսի քարտ
օգտագործում է:
Անվտանգության համար լրացուցիչ տեղեկություններ
51
© 2009 Nokia Բոլոր իրավունքները պաշտպանված են:
51

•
Վերացրեք կանչերի վրա դրված որոշ սահմանափակումներ,
որոնք ակտիվացրել եք Ձեր սարքում:
•
Փոխեք սարքի աշխատանքային ռեժիմը՝ օֆլայն կամ
թռիչքային ռեժիմից անցնելով ակտիվ ռեժիմին:
2
Սեղմեք «Վերջ» ստեղնը այնքան անգամ, որքան անհրաժեշտ է
էկրանը մաքրելու և սարքը հեռախոսազանգ կատարելու համար
պատրաստ վիճակի բերելու համար:
3
Մուտքագրեք Ձեր գտնվելու վայրի՝ արտակարգ իրավիճակների
կառավարման կենտրոնի պաշտոնական հեռախոսահամարը:
Արտակարգ իրավիճակների կառավարման կենտրոնների
համարները կարող են, գտնվելու վայրից կախված, տարբեր լինել:
4
Սեղմեք զանգահարելու ստեղնը:
Արտակարգ իրավիճակների հեռախոսազանգի ժամանակ անհրաժեշտ
բոլոր տեղեկությունները հնարավորինս ճշգրիտ հաղորդեք: Հնարավոր է,
որ դեպքի վայրում Ձեր անլար սարքը կապի միակ միջոցը լինի:
Հեռախոսազանգը մի ընդհատեք մինչև թույլտվություն չստանաք: