Աշխատանքային միջավայր
Սույն սարքը, ականջին սեղմած նորմալ դիրքում կամ մարմնից առնվազն
1.5 սանտիմետր (5/8 դյույմ) հեռավորության վրա օգտագործելիս,
համապատասխանում է ռադիոհաճախությունների (RF) ճառագայթման
պահանջներին: Հեռախոսն աշխատանքի ժամանակ մարմնին ամրացնելու
նպատակով տեղափոխման պայուսակի կամ գոտու ամրակալ
օգտագործելու դեպքում պետք է զգուշանալ, որպեսզի դրանք մետաղ
չպարունակեն և սարքը մարմնից պահեն վերոհիշյալ հեռավորության
վրա :
Տվյալներ պարունակող ֆայլեր կամ հաղորդագրություններ հաղորդելու
համար սարքը պահանջում է բարձրորակ միացություն ցանցի հետ: Որոշ
դեպքերում տվյալներ պարունակող ֆայլերի կամ հաղորդագրությունների
հաղորդումը կարող է հետաձգվել մինչև նման միացությունը առկա լինի:
Համոզվեք, որ վերը նշված հեռավորությանը վերաբերող պահանջները
բավարարված են մինչև տվյալների հաղորդման ավարտը: